ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ըստ իրենց օրակարգի՝ հայերը միայն հաջորդական պարտություններ պիտի կրեն

Ըստ իրենց օրակարգի՝ հայերը միայն հաջորդական պարտություններ պիտի կրեն
16.01.2026 | 15:16

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակին չի տրամադրել հայ գեղասահորդների մուտքի վիզան, ինչի արդյունքում նրանք չեն մասնակցի 2025-2026 Եվրոպայի առաջնությանը (մանրամասները՝ կից նկարում):

Բացատրություն ունի՞ տվյալ միջադեպը. առաջին հայացքից՝ ո՛չ, ինչո՞ւ պիտի ՄԹ-ն խոչընդոտի հայ մարզիկների

մասնակցությանը Եվրոպայի առաջնության հարթակում:

Մի քանի վարկածներ՝ անգլիացիներին լավ ճանաչելով.

1. թույլ չտալ հայերին հաղթանակ գրանցել միջազգային արենայում և ոգևորվել այդ հաղթանակով, քանի որ, ըստ իրենց գլոբալ օրակարգի, այսօր և դեռ տևական ժամանակ հայ ժողովուրդը պիտի միայն հաջորդական պարտություններ կրի (մեր գեղասահորդները բավական լավ արդյունքներով մարզիկներ են, ի դեպ):

2. թnւրք-шդրբեջшնցի իրենց բարեկամներին ներքին կարգով լավություն են արել և հենց նրանց խնդրանքով էլ մերժել են:

3. Գուցե նրա համար, որ մեր արժանապատիվ հայորդի դահուկորդը իր մարզահագուստի վրա փակել էր «шդրբեջшն» բառը՞…

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5292

Մեկնաբանություններ